ROOMZ

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2020 թ․
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ սրճարանային համալիր
  • Պատվիրատու՝ Famille Group

ROOMZ-ը յուրօրինակ կառուցվածքով ժամանակակից սրճարան է։ Այն բաղկացած է տարբեր սենյակներից, յուրաքանչյուրում՝ առանձին սրճարան։

Մեր հիմնական նպատակը բազմազանության, բայց միևնույն ժամանակ մեկ գաղափարի ամբողջականության պահպանմամբ դիզայն ստեղծելն էր։ Հաշվի առնելով այն, որ սրճարանները ունեն տարբեր ոճեր, նպատակներ և ուտեստներ, մենք յուրաքանչյուրի դիզայնը տարբեր կերպ ենք նախագծել: Արդյունքում ունեցանք մի քանի ոճերի յուրատեսակ համադրություն։

Դիզայնի հիմքում ընկած են բացառիկ համաչափությունը և ուշադրություն գրավող դետալները:

Գույների յուրատեսակ համադրություն, արդիականություն և երիտասարդական միջավայր: Մենք որոշեցինք ստեղծել մեկ ընդհանուր տարածք, որը կփոխանցի սրճարանի ընդհանուր մթնոլորտը։ Հավայան մշակույթից ոգեշնչված՝ մենք ավելացրինք սերֆինգի տախտակներից պատրաստված սեղաններ և վրան մեծ տառերով գրեցինք «ALOHA»։

Զարմանալի չէ, որ ROOMZ-ը շատ արագ դարձավ երիտասարդների սիրված վայրերից մեկը:

ROOmz-ի Հաճախորդները

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել