J COOK

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2020 թ,
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ ռեստորան
  • Պատվիրատու՝ Famille Group

Ռեստորանը բացելու գաղափարն իր մեջ մարմնավորում էր երկու հակառակ բևեռներում գտնվող մշակույթների բախումը, որին հանրահայտ ծովագնաց Ջեյմս Քուքը ականատես էր եղել իր անթիվ ճանապարհորդությունների ընթացքում։

Պարոն Ջեյմս Քուքը իրապես յուրահատուկ անձնավորություն էր, ուստի ինքնատիպ դիզայնով այս ռեստորանը անվանեցինք իր պատվին։ Այն ընդամենը 79 քմ է, սակայն դա էլ էր բավական ստանալու իրարից այդքան տարբեր մշակույթների, ոճերի և տրամադրությունների այս հիասքանչ համադրությունը։

Երբ հայկական Famille Group ռեստորանային ցանցը հանդես եկավ իր նոր նախագծով, այդ ժամանակվանից ի վեր մենք արդեն գիտեինք, որ այն, անկասկած, ամփոփվելու էր բացառիկ դիզայնով։ Գաղափարի հիմքում ընկած է մի շարք՝ իրարից այդքան տարբեր մշակույթների բախումը, որին հանրահայտ ծովագնաց Ջեյմս Քուքը ականատես էր եղել իր անթիվ ճանապարհորդությունների ընթացքում։

Գտնվելով Երևանի ամենաակտիվ վայրերից մեկում՝ ռեստորանը հնարավորություն է ընձեռում վայելելու յուրաքանչյուր պահը նորովի՝ առաջարկելով զարմանահրաշ, յուրօրինակ և տարբերվող դիզայն:

Ինտերիերի դիզայնի կարևոր բաղադրիչներ են բնական նյութերը, թույլ լուսավորությունը և անհամատեղելի դետալների համադրությունը, որոնք էլ, ի վերջո, նպաստեցին նոր ոճի ստեղծմանը:

Ռեստորանի ինտերիերը հարուստ է արևադարձային բույսերով։ Ուր որ նայեք, կանաչի նուրբ երանգներն են։ Ռեստորանը լիովին հագեցած է բնության շնչով։ Այդ շունչը վարպետորեն փոխանցվել է նաև առաստաղին։ Իսկ գիպսից պատրաստված Ռոկոկո ոճի այս կտորները միանգամայն ձեռագործ են և հատուկ մշակվել են J Cook - ի համար։

Ռաշ աթոռները լրացնում են թավշյա հիմքով բուրգունդի բազմոցներին և հաղորդում հարմարավետություն և մտերմություն: Մենք նաև լուսավորության որոշ փոփոխություններ արեցինք։ Տարբեր լամպեր ներկայացնում են տարբեր դարաշրջաններ: Փափուկ, տաք լույսը թույլ շողում է և լիցքավորում մթնոլորտը:

Ընդամենը 79 քմ տարածք, սակայն դա էլ էր բավական ստանալու իրարից այդքան տարբեր մշակույթների, ոճերի և տրամադրությունների այս հրաշալի համաձուլումը։

J cook-ի բրենդինգը

«Indigo Branding Agency»-ին գերազանցեց երևակայության սահմանները J. Cook-ի բրենդի ինքնության և տարրերի ստեղծման հարցում:

J cook-ի խոհանոցը

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել