ID BANK

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2019
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ բանկ
  • Պատվիրատու՝ IDBank ՓԲԸ

ID BANK-ը ժամանակակից և ֆունկցիոնալ բանկային ցանց է, որն իրեն դիրքավորում է որպես հաճախորդակենտրոն և բարձր կոմպետենտություն ունեցող կազմակերպություն:

Դիմելով մեզ՝ պատվիրատուն ցանկանում էր հարմարավետ և ջերմ տարածքի նախագիծ ստանալ: Ինտերիերի դիզայնի համար մեր թիմը մշակեց բիզնեսը և բանկ հաճախելու անհրաժեշտությունը համատեղող ընդհանուր հայեցակարգ:

Նախագիծը ներառում է մի քանի տարածքային լուծումներ։ Դրանցից մեկը համատեղ աշխատանքային տարածքն է, որտեղ մինչ հաճախորդը սպասում է իր հերթին, կարող է կազմակերպել անձնական հանդիպումներ: Հարմարավետ մթնոլորտի ապահովման համար մենք որոշեցինք օգտագործել փայտե էլեմենտներ, չէ՞ որ այն իդեալական հումք է ջերմություն, որակ, և հաճախորդի հետ կապ ապահովելու համար:

Վառ նարնջագույնը բանկի ֆիրմային գույնն է։ Այն առանցքային դերակատարում է ունեցել մեր հեղինակած դիզայնի լուծումների ընտրության հարցում։ Արդյունքում կյանքի, շարժման և էներգիայի խորհրդանիշ հանդիսացող այս գույնը դարձավ ամենաճիշտ լրացումը մեր հեղինակած դիզայնին։

Մեր նպատակն էր բացարձակ հարմարավետություն ստեղծել նաև աշխատակիցների համար: Բանկի ինտերիերի դիզայնը պետք է ունենա և՛ աշխատանքային, և՛ հանգիստ մթնոլորտ:

ID Bank-ը 3-րդ մասում

ID Bank-ի բրենդինգը

Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind-ին։

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել