ALL EYES ON ME

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2018 թ
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ սրճարան
  • Պատվիրատու՝ All Eyes on Me

All Eyes On Me-ն ժամանակակից սրճարան է՝ ոգեշնչված 90-ականների ոճով: Սրճարանի գաղափարային հենքը ամերիկացի ռեփեր Թուփակ Շակուրիի կյանքը, արվեստը և կերպարն է։ Դրա մասին է հուշում նաև սրճարանի անվանումը։ Այն ռեփերի հայտնի երգերից մեկի վերնագիրն է։

Գործընթացը

Ռենդեր

նկար

Սրճարանը ոչ միայն համեղ ուտեստներ է առաջարկում, այն նաև լավ ժամանց է խոստանում։ Միախառնելով 90-ականների ռեփ միջավայրն ու ժամանակակից հիփ-հոփ մշակույթը՝ մենք արեցինք առավելագույնը այդ շրջանի մթնոլորտը ստանալու համար։

Այս նախագծում նյութերի ընտրությունը կարևոր նշանակություն ունի։ Նուրբ փայտ, գիպսե 3D պատեր և հարմարավետ նստատեղեր: Մենք ստեղծեցինք ընդհանուր մութ միջավայր, որպեսզի նեոնային լույսերը տեսանելի լինեն: Նեոնային լույսերը սրճարանի հիմնական բաղադրիչներից մեկն են, քանի որ դրանք և՛ գերժամանակակից են, և՛ գրավիչ:

Դետալները կարևոր են։

3D պատերը շարժում և դինամիկա են հաղորդում, ինչն էլ հիփ-հոփ մշակույթի անբաժանելի մաս է կազմում:

Սեղանները բացառապես փայտից են, կահույքը՝ կատարյալ հարմարավետ, իսկ մթությունը ցրելու հարցում մեզ օգնեց բույսերի առկայությունը։

Մեզ մոտ տեղադրված են հավանաբար ամենահարմարավետ աթոռները:

Չմոռանանք նաև բույսերի մասին: Բույսերի առկայությունը նվազեցնում է մուգ պատերի ազդեցությունը ընդհանուր լուսավորության վրա։

ALL EYES ON ME-ի բրենդինգը

Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind-ին։

ALL EYES ON ME-ի Հաճախորդները

ALL EYES ON ME-ի խոհանոցը

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել