REEBOK SPORTS CLUB

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2017
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ սպորտային համալիր

Գաղափարը

Reebok մարզական ակումբի շենքը իր տեսքով արդեն իսկ մարմնավորում է շարժումը: Շենքի ճարտարապետության հիմքը մուգ գույներն են, երկրաչափական կառուցվածքը և արտասովոր ասիմետրիկ արտաքին տեսքը: Շենքի ներսում և դրսում մասշտաբային առարկաների առկայությունը փոխանցում է սպորտի և առողջության կենտրոնների ընդհանուր գաղափարը` դինամիկ էներգիա, արդիականություն և շարժում:

Ինտերիերի դիզայնի հիմքում հարուստ նյութերի և դեկորի մասշտաբային էլեմենտների միախառնումն է։ Երկրաչափական ձևերը, անկյունները և գծերը լավագույնս ներկայացնում են ժամանակակից միտումները:

Երկրաչափական ձևերը, անկյուններն ու գծերը արտացոլում են ժամանակակից կյանքի տենդենցները: Շենքի ներսում հանդիպող շքեղության նոտաները խոսում են հաստատության բարձր մակարդակի մասին: Շենքի մեծ չափսերով պայմանավորված՝ առկա է նաև հաճախորդների պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։

Մենք հակված ենք հավատալու, որ շենքերն ու ինտերիերը պետք է ունենան որոշակի էներգետիկ դաշտ: Մեր հաճախորդակենտրոն և նորարարական մոտեցումների ամփոփումը Reebok մարզական ակումբի նախագծի հաջող իրականացումն է: Մեր հաջողության բանաձևը նուրբ նյութերի և հաճելի հպում ունեցող տեքստուրաների օգտագործումն է: Ինչպես միշտ, մեր դիզայնի հիմքում ընկած է հարմարավետությունը։

Գիտակցելով դետալների կարևորությունը ՝մենք առանձնահատուկ ուշադրություն հատկացրինք դրանց։

  • Հատակից մինչև առաստաղ հասնող ապակե լուսամուտները էքստերիերի կարևորագույն մաս են կազմում: Այս պատուհանների նպատակը ներսում տիրող տրամադրությունների փոխանցումն է պատահական անցորդին։ Չէ՞ որ այն, ինչն անհասանելի է, միշտ էլ գրավիչ է թվում:
  • Ընդունարանի սեղանի դիմային հատվածը պատված է սաթե սալիկներով, որը շքեղության զգացողություն է հաղորդում: Տարածքի տարբեր անկյուններում բազում նման էլեմենտներ կարելի է նկատել:
  • Նուրբ, որակյալ փայտով շրջապատված ստանդարտ լողավազան։ Արդյունքը ուշագրավ էր:
  • Ջակուզիի համար նախատեսված սենյակը մեր հպարտությունն է: Ուրույն ոճ, բարձր ճաշակ և փոքր-ինչ էքստրավագանտություն։ Մասշտաբային տարրերի առկայությունը արտահայտում է հաստատության դինամիկ տրամադրությունը:
  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել