Կերտելով կենսակերպ

Մեր գործը չի սահմանափակվում միայն նախագծերի վրա աշխատելով: Մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն անհատի և կյանքի գեղեցկության կապը ուսումնասիրելու համար։ Անհատին ընկալում ենք որպես նախագծման գործընթացի կենտրոնական տարր։
Միջավայրը, որում ապրում ենք, սահմանում է մեր կենսակերպը։ Մենք անում ենք առավելագույնը հաճելի և հարմարավետ միջավայր ստեղծելու համար։

Համահիմնադիր
Պորտֆոլիո
Հովնան Շահբազյան, տնօրեն
Ալբերտ Գալստյան, գեղարվեստական ղեկավար

ՄԵՐ ՄԱՍԻՆ

2008թ-ին Ալբերտի և Հովնանի ընդհանուր գաղափարով և համատեղ ջանքերով ձևավորվեց Futuris Architects-ը, որն առաջարկում է ճարտարապետության և ինտերիերի դիզայնի բարձրակարգ ծառայություններ։ Վերջին 12 տարիների ընթացքում մեզ հաջողվել է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։

Ծառայություններ

Մեր ամենօրյա ստեղծագործական աշխատանքի արդյունքում ավարտին ենք հասցրել ավելի քան 300 տարբեր ծավալի նախագծեր։ Մեր առաքելությունը կենսակերպ կերտելն է։ Իսկ ինչու՞ հենց կենսակերպ։ Քանի որ մտքի մեկ թռիչքի շնորհիվ մենք կերտում ենք և՛ մթնոլորտ, և՛ հարմարավետություն, և՛ էլեգանտություն։ Մեր բոլոր նախագծերի իրականացման հիմքում հաճախորդի պատկերացումների ամբողջական իրականացումն է։

FA Convention 2021

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԷԿՈՀԱԱՄԱԿԱՐԳ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ճարտարապետության եւ ինտերիերի դիզայնի ոլորտում նման էկոհամակարգի ստեղծման հայտ է ներկայացնում Futuris Architects ընկերությունը՝ մարտի 30-ին նախաձեռնելով «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը, որը նախատեսված է բոլոր այն ճարտարապետների եւ ինտերիերի դիզայներների համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել աշխատանքի համակարգման ու արդյունավետության բարձրացման մեխանիզմների մասին:

Տեսնել ավելին

Ծանոթացեք

մեր թիմի հետ

Տնօրեն

Հովնան

Գեղարվեստական ղեկավար

Ալբերտ

գլխավոր ճարտարապետ

Օֆելյա

պրոեկտի ղեկավար

Վերոնիկա

մարքեթինգ մենեջեր

Էմմա

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ինտերիերի դիզայներ

Հեղինե

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ինտերիերի դիզայներ

Անի

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ինտերիերի դիզայներ

Անուշ

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ճարտարապետ

Լիլիթ

Ինտերիերի դիզայներ

Լիդա

ճարտարապետ

Վարանտ

ճարտարապետ

Արմինե

ճարտարապետ

Էլեն

Ինտերիերի դիզայներ

Ջուլի

Ինտերիերի դիզայներ

Տաթև

Ինտերիերի դիզայներ

Լիա

Ինտերիերի դիզայներ

Մարիա

Ինտերիերի դիզայներ

Վլադիմիր

ինժիներ

Արթուր

Մեր արժեքները

Մարդիկ

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է։ Թե՛ մեր աշխատակիցները, թե՛ հաճախորդները, թե՛ առհասարակ մարդիկ մեզ համար հավասարապես կարևոր են։

Կորպորատիվ էթիկա եվ ազնվություն

Մենք կարևորում ենք կորպորատիվ էթիկան և բարձր ենք գնահատում ազնվությունն ու բարեվարքությունը:

Ստեղծագործական միտք

Ստեղծագործական միտքը դիզայնի և ճարտարապետության ոլորտի կարևորագույն տարրերից մեկն է: Ինչ վերաբերում է Futuris-ին, ապա կաղապարներից դուրս մտածելը մեր թիմի գաղտնի բաղադրիչն է: Futuris-ի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում։

Նորարարություն

Նորարարական գաղափարների շարունակական ներդրումը մեր ընկերության համար կենսական նշանակություն ունի: Տքնաջան աշխատանքը և բացառիկ որակը մեր թիմի իրական բնութագրերն են։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Մեր ընկերությունը ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր զգացում: Մենք փորձում ենք նպաստել սոցիալական և բնապահպանական ոլորտների տարբեր ասպեկտների բարելավմանը։

Մենք փորձում ենք պահպանել ՄԱԿ-ի կայուն զարգացման երեք նպատակները և իրականացնել դրանք մեր աշխատանքների միջոցով։ Դրանք հետևյալն են՝

1 Որակյալ կրթություն

2 Բարեխիղճ աշխատանք և տնտեսական աճ

3 Պատասխանատու սպառում

Ի վերջո, շարունակական զարգացումը մեր կարևորագույն նպատակներից մեկն է: Futuris-ում մենք որակյալ կրթություն ենք տրամադրում (վերապատրաստման ծրագրեր, պրակտիկա) բոլոր աշխատակիցների համար՝ նրանց հմտությունները առավել զարգացնելու նպատակով: Այս մարտավարության միջոցով մենք բարձրացնում ենք զբաղվածության մակարդակը և նպաստում տնտեսական աճին:

Մեր նպատակները շատ են, բայց առաջնայինը այնպիսի նախագծերի կազմումն է, որոնք կապահովեն մարդկանց գործունեության տարածքի կատարյալ հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը։ Մեզ համար կենտրոնական և կարևորագույն բաղադրիչը հարմարավետությունն է, որը յուրօրինակ ոճի և էլեգանտության հետ միասին կարդարացնի հաճախորդների սպասելիքները։