Մինիմալիստական ոճը, որն ազնեն աչքով նկատելի է, հաղորդում է տանը ճաշակ և բարձրակարգ էլեգանտություն։
Տունը՝ նախատեսված 5 հոգուց բաղկացած ընտանիքի համար, տալիս է այն հարմարավետությունը, որն անհրաժեշտ է տան յուրաքանչյուր անդամի։
Սպիտակ ալյուկբոնդով պատված սև տուֆե քարը հենց առաջին իսկ հայացքից խոսում է էլեգանտության մասին։ Մուգ ապակե պատուհանները ապահովում են արևի ջերմ ճառագայթների ներթափանցումը և արտաքին աշխարհից առանձնանալու հնարավորություն տալիս։
Երկրորդ հարկի վերանդայի պատուհանները նույնպես այդ մուգ ապակիներից են։ Վերանդայում կարող եք վայելել ձեր առավոտները՝ համեմված մի բաժակ տաք սուրճով, իսկ երկար աշխատանքային օրվանից հետո կազմակերպել երեկոյան հավաքույթ ընկերների հետ՝ թողնելով հոգնած օրը դրսում։
Այգին ասես մի դրախտային վայր լինի․ փայտե և քարե բոլոր բնական նյութերը տանը շունչ և էսթետիկա են հաղորդում, իսկ ձեզ տալիս հաճելի զգացողություններ։
Լողավզանը, որը բաղկաղած է 2 մասից, բավականին մեծ է, քանի որ այն նախատեսված է և՛ մեծերի , և՛ փոքրերի համար։
Նման նախագծերը ոգեշնչում են մեզ։