LAKE HOUSE

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Ոճը՝ Քանթրի
  • Նախագծման տարի՝ 2022
  • Փուլ՝ շինարարություն
  • Դիզայնը՝ Futuris Architects

Ո՞վ չի երազում լճի ափին տուն ունենալու մասին,
Գիտենք, որ բոլորն էլ ցանկանում են ունենալ այդպիսի մի անկյուն։
Մեր վերջին նախագծած պրոեկտներից մեկը քաղաքից դուրս մի յուրօրինակ վայրում տեղակայված քանթրի ոճի այս առանձնատունն է։

Շրջապատված լինելով կանաչապատ անտառով և աներևակայելի գեղեցկությամբ լճով՝ տունն ավելի է մոտեցնում ձեզ բնությանը, իսկ ո՞վ ենք մենք, եթե ոչ բնության մի մասնիկ։

Տան մեծ ու լայն պատուհանները ազատություն են ներշչում։ Նուրբ, հանգիստ ու տաք գույները օգնում են հանգստացնել ձեր միտքը և տունը լցնել ներդաշնակությամբ։

Մենք կիրառել ենք փայտե, քարե և մետաղյա բոլոր բնական նյութերը՝ ստեղծելով կապ բնության հետ։
Քաղաքային աղմուկներից կարող եք փախչել այս նրբաճաշակ տուն և վայելել ձեր երեկոն բուխարու մոտ՝ ըմպելով մի բաժակ գինի։

Եթե ոչ ձեր տանը, ապա ուրիշ որտե՞ղ կարող եք գտնել ներդաշնակություն։

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել