THE COLOR DOSE FLAT

  • Լոկացիա՝ Yerevan, Armenia
  • Նախագծման տարի՝ 2017

Դեղին, կանաչ և բնական գույների համադրություն՝ մեկտեղված ժամանակակից արվեստի հետ: Ո՞րն է հարմարավետության սահմանումը, եթե ոչ սա:

Այս դիզայնի առանձնահատկությունը դետալների մեջ է: Գունագեղ բազմոցը և գորշ գորգը՝ շրջապատված բացառիկ կահույքի տարրերով, հանդիսանում են ամբողջ սենյակի կենտրոնական էլեմենտները:

Ինտերիերը շատ բան կարող է պատմել տիրոջ մասին: Ինտրիգային է, այնպես չէ՞։ Արդեն կռահում եք, որ մեր հաճախորդը եզակի ճաշակով, ստեղծագործական և համարձակ անձնավորություն է:

Հետաքրքիր մարդիկ ունեն հետաքրքիր ընկերներ։ Հետևաբար երեկույթները տանը անպակաս են: Այսպիսով, մենք արեցինք առավելագույնը՝ հյուրերին մաքսիմալ հարմարավետություն ապահովելու համար։ Տեսե՛ք այս աթոռները:

Արժե նշել մեկ այլ բան`գերժամանակակից բուխարին:

Այլ նախագծեր

PATIO & POOL

The Timber House

Opulence Interior