Modern Natural (ինտերիեր)

  • Լոկացիա՝ Առինջ, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2023

Փուլ ՝ Ավարտված

Ոճը՝ ժամանակակից
Մակերես՝ 772 քառ․մ


Դժվար է հավատալ, որ ընդամենը մեկուկես տարի առաջ այս վայրում ոչինչ չկար։ Այս առանձնատունը կառուցվել է զրոյից, իսկ տան նախագիծը՝ իրականացված  ժամանակակից ճարտարապետության ոճով, մշակվել է համակողմանիորեն՝ ճարտարապետական լուծումներից մինչև ինտերիերի դիզայն։

Կոնցեպտ 

Տունը կառուցվել է 5 հոգանոց ընտանիքի համար՝ երեք երեխա ունեցող զույգի։ Հաճախորդները մեզ մոտեցան խնդրանքով՝ կառուցել տաք գույներով ժամանակակից տուն՝ ոճային, թրենդային լուծումներով։ Այս ցանկությունների հիման վրա մենք մշակեցինք տան կոնցեպտը, որը համատեղում է ժամանակակից ոճը և երկարակյաց դիզայներական լուծումները:

Միջանցք

Տանը, ինչպես նաև միջանցքներում, գերակշռում են հանգիստ պաստելային գույները՝ համակցված բնական փայտի հետ։ Դաջված մակերեսները խորություն և հյուսվածքային բազմազանություն են հաղորդում ինտերիերին՝ ստեղծելով լույսի և ստվերի գեղեցիկ խաղ: Միջանցքի պատերը նախագծված են այնպես, որ թաքցնում են սենյակների դռները՝ ստեղծելով ընդարձակության և ներդաշնակության զգացում։

Հյուրասենյակ

Հյուրասենյակը համակցված է միջանցքի հետ, որը ստեղծում է ընդարձակության և թեթևության զգացում։ Հյուրասենյակ մտնելուց անմիջապես հետո դուք զգում եք հարմարավետություն և ներդաշնակություն՝ շնորհիվ մեծ համայնապատկերային պատուհանների, որոնք լցնում են տարածքը բնական լույսով և տալիս օդային զգացողություն:

Հյուրասենյակը նույնպես պատրաստված է պաստելային գույներով, սակայն փափուկ կահույքի վառ շեշտադրումները թարմության զգացում են հաղորդում և աշխույժ մթնոլորտ են ստեղծում տանը։

Առաստաղն ունի լուսավորություն, որը կարելի է կարգավորել երեկոյան ժամերին՝ հանգստի մթնոլորտ ստեղծելու համար:

Սանդուղք

Սանդուղքը պատրաստված է բաց երանգի բնական քարից, ոչը  հիշեցնում է առավոտյան զեփյուռի թարմությունը։Քարի բնական հյուսվածքի շնորհիվ սանդուղքը դառնում է ոչ միայն տան ֆունկցիոնալ մասը, այլև հիմնական ճարտարապետության տարր, որը օրգանիկ կերպով տեղավորվում է ինտերիերի ընդհանուր ոճի մեջ։

Մաստեր ննջասենյակ

Չորս ննջասենյակներից մեկը մաստեր ննջասենյակն է, իսկ մյուս երեքը նախատեսված են երեխաների համար ՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները և անհատականությունը: Քանի որ ննջասենյակները նախատեսված են հանգստի համար, դիզայներները ձգտում էին պահպանել թեթևության և ընդարձակության զգացումը: Մաստեր ննջասենյակը հանդիսանում է կենտրոնական հատված, այստեղ զուգորդվում են ոչ միայն պաստելային երանգները, այլև մուգ փայտը, դեկորատիվ տարրերը և գիպսային լուծումները: Մաստեր ննջասենյակից կա նաև մուտք դեպի պատշգամբ, որի տակ գտնվում է ամառային խոհանոցը, որն էլ ավելի հարմարավետություն է հաղորդում տանը:

Ննջասենյակ #1 

Ննջասենյակը գտնվում է տան անկյունային մասում և երկու պատուհանների շնորհիվ այն երկու կողմից լցվում է բնական լույսով ։  Այնուամենայնիվ, սեփականատերը նախընտրում է մուգ երանգներ և խլացված լուսավորություն: Հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար մեր դիզայներները տեղադրել են "blackout" վարագույրներ, որոնք ամբողջությամբ արգելափակում են լույսը: Պատերը ներկված էին խորը մուգ երանգներովիսկ զարդարանքը ներառում էր այնպիսի նյութեր, ինչպիսիք են մուգ կաշին, Սև մետաղը և մուգ փայտը, ինչը թույլ տվեց ստեղծել նորաձև և հարմարավետ տարածք, որը կատարելապես համապատասխանում է սեփականատիրոջ ցանկություններին:

Ննջասենյակ #2

Ննջասենյակի դիզայնը կատարվում է ժամանակակից մինիմալիստական ոճով ՝ օգտագործելով տաք, չեզոք երանգներ և բնական նյութեր: Մահճակալի ետևի պատը զարդարված է փայտե վահանակներով ՝ ստեղծելով հարմարավետություն, իսկ վերևում ներկառուցված սպիտակ պահարանները ավելացնում են ֆունկցիոնալություն և թեթևություն: Փոքր սեղանով և դարակներով աշխատանքային տարածքը համապատասխանում է մինիմալիզմի ընդհանուր կոնցեպտին: Սպիտակ փայլուն պահարանները տեսողականորեն մեծացնում են տարածությունը, իսկ առաստաղի ուղիղ լուսավորության գծերը ստեղծում են փափուկ, հավասար լույս ՝ սենյակը դարձնելով հարմարավետ 
և ոճային:

Ննջասենյակ #3

Այս ննջասենյակն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ ոճ՝ շեշտը դնելով պարզության և հարմարավետության վրա։ Չեզոք գունային պալիտրա ՝ փափուկ բեժ և բաց մոխրագույն երանգներով,որը ստեղծում է հանգիստ և հաճելի մթնոլորտ: Մահճակալի գլխի հետևի պատը զարդարված է փայտե վահանակներով, որոնք ջերմություն և հյուսվածք են հաղորդում ինտերիերին: Ձախ կողմում գտնվող մեծ ներկառուցված պահարանը առավելագույնի է հասցնում պահեստային տարածքը, մինչդեռ դրա մինիմալիստական դիզայնը չի ծանրաբեռնում սենյակը:

Այլ նախագծեր

Marble Home

PATIO & POOL

The Timber House