12 KTOR PIZZA
-
Լոկացիա՝ Yerevan, Armenia
-
Նախագծման տարի՝ 2019
«12 Կտոր Պիցցա»-ն ոլորտի այլ ներկայացուցիչներից առանձնանում է՝ առաջարկելով 12 կտորից բաղկացած օրիգինալ պիցցաների տեսականի:
Նախքան պիցցերիան նախագծելը՝ մենք մանրամասն ուսումնասիրել ենք պիցցայի մշակույթն ու պատմությունը՝ հասկանալու համար, թե ինչպիսի միջավայր է պետք ստեղծել, որ լիարժեք համապատասխանի այս ուտեստին։ Ի վերջո, մենք գտանք հիմնական բաղադրիչը` իտալական պարզություն, որը Ձեզ տրամադրում է հանգստանալ և վայելել Ձեր ուտեստը:
Փայտե որոշ տարրեր պարունակող փոքր սալիկներով դիզայնը հատուկ է միջերկրածովյան երկրներին։ Այս դիզայնը օգնեց մեզ վերստեղծել հասարակ սնունդ և գինի մատուցող, իտալական ոճով օստերիաների մթնոլորտը:
Տնական կոմպոտները ստեղծում են ջերմ, տնային միջավայր։ «Զգա քեզ, ինչպես տանը» արտահայտությունը այստեղ միայն բարեկրթության նշան չէ։
12 KTOR-ի Բրենդինգը
12 KTOR-ի Հաճախորդները
Մեզ դուր եկավ սիրված տարածք ստեղծելու գաղափարը, որը ուղղակի հերթական պիցցերիան չէր:
-
Սրճարաններ
Այլ նախագծեր
10/FOLD LEVEL 2
10/Fold
Angus Chef