MOSCOW HOUSE
-
Լոկացիա՝ Moscow, Russia
-
Նախագծման տարի՝ 2020
Լավ ճարտարապետությունը հանճար չի պահանջում։ Այն պահանջում է կիրք, նվիրվածություն և որոշակի ստեղծագործական ունակություններ: Այս տունը նման խառնուրդի վառ ներկայացում է:
Այս առանձնատունը գտնվում է Մոսկվայի արվարձաններից մեկում: Բնականաբար, տան տերերը ցանկանում էին տարածք ունենալ քաղաքային «աղմուկից» հանգստանալու համար: Լինելով մինիմալիզմի մեծ երկրպագու՝ ընտանիքը խնդրեց չափավոր և խաղաղ տուն նախագծել: «Մեզ դուր չի գալիս, երբ տունը կարծես ամրոց լինի: Ե’վ արտաքին տեսքը, և’ ինտերիերի դիզայնը պետք է հարմարավետություն ստեղծեն, այլապես դա ավելի կբարդացնի Ձեր կյանքը», - ասացին նրանք: Եվ մենք առաջ գնացինք՝ ստեղծելու ժամանակակից, հարմարավետ և նորաձև տուն:
Այս դիզայնի ալքիմիայի հիմնական բաղադրիչներից մեկը պատուհանի լուծումն է։ Հատակից մինչև առաստաղ պատուհանը միշտ էլ լավ գաղափար է:
Ասիմետրիկ, բայց զուսպ տունը փոխանցում է հանգստություն և դիմացկունություն։ Այն հիանալի ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են խաղաղ միջավայր:

-
Ճարտարապետություն

Այլ նախագծեր
MODERN NATURAL
REEBOK SPORTS CLUB
PATIO & POOL