Այնտեղ, որտեղ միտքը և մարմինը հարմոնիայի մեջ են, կա հանգստություն և հանդարտություն: Տան տերերն այդպես են նկարագրում իրենց համար նախագծված տունը:
Հաճախորդը ցանկանում էր դասական դիզայնը համատեղել մինիմալիզմի և պաստելային երանգների հետ: Այս բնակարանի հիմնական առանձնահատկությունը մանրակրկիտ ընտրված դետալներն են: Մինիմալիստական ոճով նախագծված դասականի միաձուլումը այդ դետալների ճիշտ ընտրության արդյունքն է: ․․․ Պատերի, ինչպես նաև խոհանոցային դարակների կլոր ձուլվածքները լրացնում են տան դիզայնը:
Սառը մոխրագույնի և տաք շագանակագույնի միաձուլման արդյունքում ննջասենյակը առավել հարմարավետ է դառնում:
Լինելով ինտերիերի անբաժանելի մաս՝ մահճակալը շրջապատված է խնամքով ընտրված դետալներով․ պատի հայելի, ընթերցանության լամպեր և նուրբ վարագույրներ:
Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի տարածք, որտեղ երկար, հոգնեցուցիչ օրվանից հետո կգաք և կվայելեք լռությունը:
Չէ՞ որ հենց դա է ննջարանի գործառույթը:
Լոգարանը առաջարկում է պարզություն և հարմարավետություն: Մենք սիրում ենք կապույտ և մոխրագույն գույների համադրությունը։ Դրանք շատ արդիական են:
Հաճախորդները հավանեցին այն, որ իրենց բոլոր հագուստների համար բավականաչափ տեղ ունեն:
Այս լոգարանում ամեն ինչ ավելի խիստ է։ Բաց կետեր և ռիսկային լուծումներ չկան: Միայն մուգ գույներ և սառը նյութեր: