Հագեցած վարդագույն, համեղ խոհանոց, հաճելի սպասարկում։ Այս ամենի միաձուլումից ծնվեց Rooby-ն՝ երբևէ ամենաեթերային և նորաձև սրճարանը տեղական սրճարանային շուկայում։ Rooby-ն գտնվում է Երևանի սրտում։ Այդ սիրտն իր մեջ կրում է կարծրացած 2800-ամյա պատմություն, ուստի որոշեցինք մի փոքրիկ անկյուն լցնել ժամանակակիցի շնչով՝ ստեղծելով հնի և նորի յուրատեսակ համադրություն։
Նման ինքնատիպ միջավայրի գաղտնիքը իրականում շատ պարզ է՝ ճիշտ ընտրված գույներ, նյութեր և իհարկե հույզեր։ Օգտվելով սրճարանի բրենդի տարրերից՝՝ մեր ընտրությունը կանգ առավ սպիտակի և վարդագույնի նուրբ համադրության վրա։ Մարմարե սեղաններն ու վարդագույն բազկաթոռները դարձան սրճարանի այցեքարտը: Մյուս կարևորագույն տարրը կանաչի առկայությունն է՝ տրոպիկական բույսերի և ծաղիկների տեսքով, որոնք բնության շունչ են հաղորդում տարածքին։
Սրճարանն ունի երկու հիմնական տարածք՝ փակ և բացօթյա: Մեր նպատակն էր բացօթյա տարածքի համար ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ հաճախորդները կարող են և՛ իրենց հանգիստը վայելել, և՛ հանդիպել նոր մարդկանց: Բացօթյա տարածքի հիմնական տարրը սեղաններն են։ Կան և՛ իրար շատ մոտ, և՛ մի փոքր հեռու տեղադրված սեղաններ։
Հաճախորդների ուշադրությունը գրավելու համար մենք ներսի հատվածում նեոնային լուսավորոթյամբ ստեղծեցինք «Rooby» ցուցանակը և բույսերից կազմված կոմպոզիցիայով զարդարեցինք այն։ Ցուցանակը անտարբեր չի թողնում սրճարանի հաճախորդներին, և նրանց մեծ մասը նույնիսկ լուսանկարվում է այդտեղ:
Ահա, մի քանի լուսանկարներ։
Մարմարե սեղանները էլեգանտություն են հաղորդում։
Նեոնային լոգոտիպը՝ զարդարված տրոպիկական բույսերով, շլացուցիչ տպավորություն է թողնում։
Սրճարանի բրենդինգը վստահվեց «Indigo Branding Agency»-ին և արդյունքը տպավորիչ էր: