Malloco CAFE

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2014 թ
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ սրճարան
  • Պատվիրատու՝ Famille Group

Երևանի սրտում՝ Կասկադում գտնվող Malocco սրճարանը ավելին է, քան պարզապես սրճելու կամ սնվելու վայր։ Ի հավելումն իր կատարյալ հարմարավետությանը, այն հաղորդում է նաև դրական հույզեր, ջերմություն և նորանոր զգացողություններ։

Սրճարանում ֆրանսիական մթնոլորտը ապահովելու համար մենք մեկտեղեցինք հնի ու նորի լավագույն մոտիվները։ Ֆրանսիական անտիկ ոճի տարրերը այստեղ ներկայացված են մեծ քաղաքին հատուկ ժամանակակից լուծումներով։ Երբ ներս եք մտնում, սրճարանի յուրահատուկ մթնոլորտը Ձեզ մտովի տեղափոխվում է մի քանի դար հետ և հարյուրավոր մղոններ հեռու, որտեղ միակ զգացողությունը հանգստությունն ու հանդարտությունն է։

Malocco սրճարանը բաղկացած է 4 տարածքներից՝ 3 փակ և 1 բացօթյա: Ներքին տարածքներից յուրաքանչյուրը յուրօրինակ է: Ինքնատիպ դետալներն անում են իրենց գործը։ Գունային գամման և կահավորման տարրերը յուրահատուկ տրամադրություն են ստեղծում սրճարանի ամեն մի անկյունում։
Դիզայնի հիմնական նպատակը ֆրանսիական մշակութին հատուկ ռոմանտիկ տրամադրությամբ լի միջավայր ստեղծելն էր։

Բացօթյա տարածքը հանգստանալու համար իդեալական վայր է։ Այստեղ Ձեր բոլոր մտահոգություններն ու խնդիրները անմիջապես անհետանում են։ Հաճախորդի հետ ջերմ հարաբերություններ կառուցելու համար մենք օգտագործել ենք ամրակայուն, բայց միևնույն ժամանակ աչքին հաճելի նյութեր:

Մանրուքների ներդաշնակ մեկտեղումն է, որ վերածում է «ուղղակի սրճարանը» սիրված վայրի։ Ինչպես միշտ գաղտնիքը մանրուքների մեջ է։ Ծաղկանկար պատերը, նրբանկատորեն ընտրված դետալներն ու թեթև «Պրովանսի» առկայությունը Malocco-ն դարձնում են յուրահատուկ։

- Փոքր դետալներ, որոնք հավաքել ենք տարիների ընթացքում:

- «Պրովանս» ոճի բազկաթոռներ, որոնք թելադրում են ամբողջ սենյակի մթնոլորտը։

Եզակի դեկորացիանե՞ր: Մենք թռչունների վանդակը վերածել ենք ջահերի:

Ծաղկանկար պատեր. դասականը պետք է մատուցել հավուր պատշաճի։

Malocco-ն հիշեցնում է այն մասին, որ երբ աշխատանքը սիրով է արված, մարդիկ միշտ դա զգում են։

Malocco-ի հաճախորդները

Malocco-ի խոհանոցը

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել