CMACGM OFFICE

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2017 թ
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ գրասենյակային տարածքներ
  • Պատվիրատու՝ CMACGM Group

CMA CGM-ը միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն է: Իր հայաստանյան մասնաճյուղի համար մենք որոշեցինք մեր դիզայնի հայեցակարգը հիմնել ընկերության հիմնական արտադրանքի` բեռնափոխադրման վրա: Ինչպե՞ս։ Եթե ուշադիր լինեք, կարող եք նկատել կոնտեյների ձևը, որը առկա է նախագծում: Մենք այն դարձրինք ընկերության հիմնական գաղափարը և գրասենյակի ինտերիերի կենտրոնական տարրը:

Հիմնական տարածքի ոճը պարզ է։ Այն հանգիստ է և զուսպ: Դա ոգեշնչված էր ընկերության արժեքներից՝ համարձակ, ամբողջական, նախաձեռնող: Սպիտակ գույնը այս դեպքում նշանակում է ամբողջականություն, մոխրագույնն այստեղ համարձակությունն է խորհրդանշում, դե իսկ վառ նարնջագույնը բացի նախաձեռնությունից այլ բան չէր էլ կարող նշանակել:

Նյութերն ու տեքստուրաները ընտրվել են խնամքով, որպեսզի չխանգարեն և անձնակազմին բավարար հարմարավետություն հաղորդեն:

Ի տարբերություն հիմնական տարածքի, գործադիր տնօրենի գրասենյակը բավականին ջերմ է: Դա հենց գործադիր տնօրենի խնդրանքն էր`իր սենյակը դարձնել հարմարավետ, տաք և հաճելի:

Որքան էլ անհամատեղելի լինեն երկու ոճերը, նրանց միավորում է սիմֆոնիան:

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել