CHILDRENS FACTORY

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2020 թ․
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ մանկական սրճարան
  • Պատվիրատու՝ Children’s Factory

գործընթաց

«Children’s Factory»-ն հեքիաթային մի անկյուն է, որտեղ Ձեր երեխան կարող է խաղալ, որքան ցանկանա, զվարճանալ և զգալ հրաշքներով լի միջավայրի կախարդական ուժը։ Մեր թիմը իր ողջ ներուժը կենտրոնացրել էր՝ նախագծելու մի այնպիսի միջավայր, որը երեխաների մեջ կարթնացնի ջերմ և դրական զգացումներ ՝ նրանց օրը տոնի վերածելով։

Նպատակը փոքրիկ «քաղաք»-ի ստեղծումն էր ՝ հինգ տարբեր վայրերով՝ ֆերմա, գործարան, «LOL» սենյակ, խաղասենյակ և սուպերմարկետ: Յուրաքանչյուր սենյակ ուներ իր հստակ դիզայնը և թեման: Մեր նպատակն այն էր, որ ընդհանուր կոնցեպտը հնարավորինս իրական երևար։ Եվ դա մեզ հաջողվեց։ Ամեն բան այնքա՜ն իրական էր՝ սկսած պատերի դեկորացիայից մինչև խաղալիքներ:

Մեր առջև դրված առաջնային խնդիրը տարատեսակ տարրերի համատեղումն էր՝ ստեղծելով պայծառ մի անկյուն, որտեղ երեխաները անմոռանալի ժամանակ կանցկացնեին։

Ինչ վերաբերում էր գույներին, մեր թիմը կանգ առավ բաց եթերային գույների վրա։ Պաստելային երանգները գերակշռում էին։

Մինչ երեխաները ուրախ ժամանակ կանցկացնեին, մենք որոշեցինք տարածքի մի մասը հատկացնել նաև ծնողներին։ Այնտեղ նրանք կարող են վայելել իրենց ժամանակը՝ մեկ բաժակ սուրճ ըմպելով։ Երեխաների իրական հեքիաթը և ծնողների ժամանցային վայրը միավորվեցին՝ կրելով Children’s Factory անվանումը, որն էլ դարձավ նրանց ամենասիրելի վայրը։

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել