BULLDOG

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2015 թ
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ գաստրոփաբ
  • Պատվիրատու՝ Famille Group

Bulldog գաստրոփաբը իդեալական վայր է երեկոն մի բաժակ գարեջրով ու լավ ընկերների հետ անցկացնելու համար: Bulldog-ը գասթրոփաբ է, և այստեղ կարևոր են թե՛ ուտելիքը, թե՛ ալկոհոլը։ Նման դեպքերում ոչ պակաս կարևոր է նաև ինտերիերի դիզայնը:

Դիզայնի առումով մենք ընտրեցինք փայտը՝ որպես հիմնական հումք։ Տեսնելով փայտե դետալները ՝ մարդիկ ենթագիտակցորեն «Բուլդոգ Գաստրո»-ն ասոցացնում են հին ու բարի, դասական պանդոկների հետ, ինչն էլ ամրապնդում է գաստրոփաբ-հաճախորդ կապը:

Բաց գույնի փայտը, մուգ փայտը և փոքր-ինչ խամրած լույսերը ստեղծում են հարմարավետ և ջերմ մթնոլորտ: Մութ միջավայրում աչքի ընկնող տարրերն են, որ տրամադրություն են ստեղծում։

Մեր սիրած դետալներից մեկը վառ դեղին բուլդոգի գլուխն է: Լինելով բրենդի խորհրդանիշ՝ այն պարզապես դաջվում է հաճախորդների հիշողության մեջ:

BULLDOG-ի Բրենդինգը

Սրճարանի բրենդինգը վստահվեց «Indigo Branding Agency»-ին և արդյունքը տպավորիչ էր:

BULLDOG-ի հաճախորդները

BULLDOG-ի խոհանոցը

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել