Ամերիա բանկի համար մեր ստեղծած հայեցակարգը վերջին միտումների և տեխնոլոգիաների արտացոլումն է:
Այս դիզայնը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա ՝ ապրանքանիշի ինքնություն, նորարարական մոտեցում և հարմարավետություն:
Ապրանքանիշի ինքնությունն արտահայտվում է գույների, նյութերի և դետալների օգտագործման շնորհիվ: Գույների ընտրությունը կատարելիս հիմնվել ենք բրենդբուքի վրա՝ այնտեղից վերցնելով նաև ձևերն ու անկյունները: Օրինակ՝ լեդ լույսերը ունեն բանկի բրենդի պատկերանշանի ձև:
Շեշտը դնելով նորարարության վրա՝ մենք օգտագործել ենք շուկայում առկա վերջին միտումները. Չժանգոտվող պողպատ, լուսադիոդային էկրաններ, կենդանի վահանակներ և բետոնե մասեր: Դետալները ասում են ամեն ինչ:
Մեր թիմը անում է առավելագույնը յուրաքանչյուր հաճախորդին հարմարավետություն և վստահություն ապահովելու համար։ Մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագիծ պետք է գոհացնի մեր հաճախորդներին: Այս ինտերիերը ևս բացառություն չէ: Սկսած դասավորությունից մինչև լուսավորության լուծումներ՝ մենք կառուցեցինք միջավայր, որը չի ճնշում մարդկանց: