12 KTOR PIZZA

  • Լոկացիա՝ Երևան, Հայաստան
  • Նախագծման տարի՝ 2019 թ
  • Փուլ՝ ավարտված
  • Կատեգորիա՝ պիցցերիա
  • Պատվիրատու՝ 12 Կտոր Պիցցա

«12 Կտոր Պիցցա»-ն ոլորտի այլ ներկայացուցիչներից առանձնանում է՝ առաջարկելով 12 կտորից բաղկացած օրիգինալ պիցցաների տեսականի:

Ռենդեր

իրական

Գործընթացը

Նախքան պիցցերիան նախագծելը՝ մենք մանրամասն ուսումնասիրել ենք պիցցայի մշակույթն ու պատմությունը՝ հասկանալու համար, թե ինչպիսի միջավայր է պետք ստեղծել, որ լիարժեք համապատասխանի այս ուտեստին։ Ի վերջո, մենք գտանք հիմնական բաղադրիչը` իտալական պարզություն, որը Ձեզ տրամադրում է հանգստանալ և վայելել Ձեր ուտեստը:

Փայտե որոշ տարրեր պարունակող փոքր սալիկներով դիզայնը հատուկ է միջերկրածովյան երկրներին։ Այս դիզայնը օգնեց մեզ վերստեղծել հասարակ սնունդ և գինի մատուցող, իտալական ոճով օստերիաների մթնոլորտը:
Տնական կոմպոտները ստեղծում են ջերմ, տնային միջավայր։ «Զգա քեզ, ինչպես տանը» արտահայտությունը այստեղ միայն բարեկրթության նշան չէ։

12 KTOR-ի բրենդինգը

Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind-ին։

12 KTOR-ի հաճախորդները

Մեզ դուր եկավ սիրված տարածք ստեղծելու գաղափարը, որը ուղղակի հերթական պիցցերիան չէր:

  • Հաջորդ նախագիծը
Ուղարկել