Տուն, որտեղ կցանկանայինք հավիտյան ապրել ու արարել:
Ամեն մի նախագիծ իրականացնելիս՝ մենք մեր առաջ հիմնանպատակ ենք սահմանում նախագծի միջոցով արտահայտել հաճախորդի անհատականությունն ու ապրելակերպը։ Տունը նախագծել ենք մի երիտասարդի համար, ով ձգտում է ազատության։ Լայն ու մեծ, հատակից առաստաղ պատուհանները ավելի ընդարձակ են դարձնում տունը՝ հաղորդելով ազատության զգացումը։
Տան ներսում պատերի բացակայությունը ավելի բաց և ազատ տարածություն է ստեղծում՝ ապահովելով անսահմանության զգացում:
Առանձնատունն ունի մեծ ննջասենյակ, սանհանգույց, երկու պատշգամբ 2-րդ հարկում։ Պարզապես պատկերացրեք, թե ինչպես եք վայելում ձեր առավոտյան մեկ բաժակ սուրճը պատշգամբում:
Տունն ունի լողավազան, խնջույքների համար նախատեսված այգի, որն իդեալական վայր է ընկերներ ու հարազատների հետ ժամանակ անցկացնելու համար։
Այս լուսավոր տունն իր բաց տարածքներով, լի ազատությամբ ու համարձակությամբ անսահմանության զգացում և երազելու ցանկություն է հաղորդում։