Տան մթնոլորտն ու էներգիան առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում։
Այս տունը նախագծելիս մենք հիմնականում կենտրոնացած էինք հարմարավետություն ստեղծելու վրա։
Նրբագեղությունն ու ներդաշնակությունը գագաթնակետին են հասցնում այն պատմությունը, որն ունի յուրաքանչյուր տուն, իսկ յուրաքանչյուր պատմություն մարդու մասին է, քանի որ մենք ամեն ինչ ստեղծում ենք մարդկային ցանկությունների, ապրելակերպի և աշխարհայացքի համաձայն:
Կանաչապատ անտառով շրջապատված մի վայր ենք ստեղծել՝ ընդգծելով ՝ բնության, ճարտարապետության և ինտերիերի անսահման կապը: Այստեղ դուք կմիաձուլվեք բնության հետ:
Մեծ պատուհանները ապահովում են բնական լուսավորությունը և տունն ավելի ընդարձակ դարձնում։ Մենք կիրառել ենք բնական նյութեր, ինչպիսիք են բետոնն ու մետաղը։
Տան տերերի ամենահաճելի մասը բացօթյա տարածքն է: Նրանք ցանկանում էին ունենալ հանգստի գոտի՝ ընտանիքի անդամների կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու, ամառային երեկույթներ կազմակերպելու և իրենց հեքիաթային երեկոները վայելելու համար։
Ընդհանուր տեսքն ու զգացողությունը ընդարձակություն են, որը տուն է հրավիրում բնությունը: