THE BURGUNDY APARTMENT

  • Լոկացիա՝ Yerevan, Armenia
  • Նախագծման տարի՝ 2018

Բուրգունդի, պատի գինու մառան և մարմարե տարրեր: Պարզվում է՝ այդ իրերն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան թվում է առաջին հայացքից:

Հյուրասենյակը բավականին փոքր է, բայց շատ հարմարավետ ՝ շրջահայաց գոտիավորման շնորհիվ: Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել պատի 3D պանելների վրա, որոնք հատուկ նախագծված են այս տան համար: Այն արտահայտում է ոճի տրամադրությունը`թվացյալ սիմետրիկ և փոքր-ինչ քմահաճ:

Վերածննդի դասական տրամադրության միտումները ակնհայտ են ամենուր, հատկապես գլխավոր ննջասենյակում: Բնական գույները, կարգավորվող լուսավորության համակարգը և այդքան մեծ նշանակություն ունեցող փոքրիկ փչակները եզակի համադրություն են առաջարկում:

Երեխաների սենյակը բավականին զուսպ է։ Չկան աչքին զարնող գույներ կամ մեծ խաղալիքներ, փոխարենը կան բաց, հանգիստ գույներ և մի քանի փայտե դետալներ, որպեսզի երեխաները ենթագիտակցորեն իրենց հարմարավետ զգան:

Իհարկե, մենք համալրեցինք պարզությունը 3D պատերով:

Սանհանգույցը չափազանց ժամանակակից է։ Օգտագործման են դրվել վերջին տեխնոլոգիաները: Մենք գտնում ենք, որ մոխրագույնի և սպիտակի համադրությունը շատ ինտիմ միջավայր է ստեղծում, որն էլ հենց այն է, ինչ պետք է լոգարանի համար։

The bathroom is extra modern: the ;atest technologies were put into use. We find the combination of gray and white quite intimate - just what a bathroom is for.

Այլ նախագծեր

Private Pool

The Nest

Master Bedroom #3