Fibo: Իտալական ոճով խանութ
-
Լոկացիա՝ Yerevan, Armenia
-
Նախագծման տարի՝ 2023
Դրված խնդիրը Հայաստանում գործող հագուստի խանութի համար նոր և ժամանակակից լուծում առաջարկելն էր ։ Նախ, մեր նախագծման գործընթացը սկսվեց ճշգրիտ չափումներով, մանրակրկիտ պլանավորմամբ և մուդբորդների ստեղծմամբ, որոնք համապատասխանում էին մեր տեսլականին: Այս նախագծի համար օգտագործվել են հնարավորինս չեզոք երանգներ ՝ ստեղծելով ներդաշնակ միջավայր, որում իրական աստղերը ներկայացված են հագուստի հավաքածուներում:
Հստակ ոճական ընտրություն չկա, Իրականում մենք խառնեցինք և ընտրեցինք տարբեր ոճեր, որոնք զուգորդվում են Իտալիան հիշեցնող մանրամասների և պատկերների հետ: Դա ոգեշնչման անսպառ աղբյուր էր այս դիզայներական ճանապարհորդության ընթացքում: Մենք օգտագործել ենք Իտալիայի ճարտարապետական շքեղությունը, գեղարվեստական նրբագեղությունը և հմայիչ գունային սխեման ՝ խանութին իտալական հատուկ շունչ հաղորդելու համար: Դիզայնը ներառում էր այնպիսի տարրեր, ինչպիսիք են բնական փայտը, դեկորատիվ բետոնե ներկը և մետաղական շեշտադրումները:
Եվ արդյունքում ստացանք հետևյալը
-
Այլ
Այլ նախագծեր
HOOKAH LOUNGE
Dili Tropic
Dili Tropic