INDIGO BRANDING AGENCY

  • Լոկացիա՝ Yerevan, Armenia
  • Նախագծման տարի՝ 2017

Indigo Branding Agency-ն ժամանակակից ստեղծագործական գործակալություն է, որը համագործակցում է տեղի խոշորագույն ապրանքանիշների հետ: Մեր առաջ մի կազմակերպություն էր, որի հիմնանպատակն էր հաջողելը, ուստի մենք էլ, մեր հերթին, պիտի հաջողեինք դիզայնի հարցում։

Հաշվի առնելով, որ գործ ունենք գրասենյակային տարածքի հետ, մենք որոշեցինք հանգիստ մթնոլորտ ստանալ՝ կրեատիվ աշխատողներին չանհանգստացնելու համար: Որպես հիմք ընդունեցինք սկանդինավյան ոճն ու ներկայացրինք այն ժամանակակիցի շնչով: Արդյունքում ստացվեց մինիմալիստական, բաց գունային գամմայով ինտերիեր, որը դրդում է աշխատել՝ որևէ ճնշում չգործադրելով աշխատանքային գործընթացի վրա:

Կարևոր էր նաև կահավորել գրասենյակն այնպես, որ իրերի դասավորությունը հնարավորություն տար թիմին՝ արդյունավետ շփվելու ու տարատեսակ քննարկումներ անցկացնելու: Այդ նպատակով ապահովեցինք սենյակի կենտրոնական հատվածի բացարձակ դատարկությունը:

«Indigo Branding Agency»-ի հետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գրասենյակային տարածքի ինտերիերը մեծ ազդեցություն ունի աշխատանքի որակի վրա:

  • Գրասենյակներ

Այլ նախագծեր

The Doping

Real Estate Agency Design

Magenta Corporation