THE CALI INDUSTRIAL

  • Լոկացիա՝ Northern California, USA
  • Նախագծման տարի՝ 2021

The Cali Insdustrial-ը քաղաքային մոդեռնիզմի և արդյունաբերական շնչառության միախառնումն է:

Գտնվում է Կալիֆոռնիայի հյուսիսային մասում։ Այս տունը նախատեսված է առանձնանալու համար։ Միևնույն ժամանակ այն միաձուլվում է տարածքի կլիմայի և միջավայրի հետ:

Թվում է, թե տունը նման թարմ միքս ունենալու համար կլանել է օվկիանոսի քամին և եղևնու ասեղնատերևները: Այն տարբերվող է, մի փոքր վայրի, բայց մարդիկ այն տեսնելուց ցանկանում են, որ դա հենց իրենցը լինի։

Այս տունը նախագծելիս մենք խորը հետազոտեցինք ապագա տերերի ապրելակերպը: Պարզվեց, որ նրանք համարձակ մարդիկ են, ուստի տունը պետք է համապատասխանի իրենց: Ի սկզբանե մենք մեր առջև խնդիր դրեցինք՝ կառուցելու մի բան, որին մարդիկ նայելիս չէին հոգնի: Դա է պատճառը, որ ընտրված են յուրահատուկ նյութեր, գույներ, ձևեր և նույնիսկ արտաքին դեկորի տարրեր, ինչպիսին է այս ժամանակակից արձանը՝ տեղակայված անմիջապես տան դիմաց:

Հայեցակարգի հիմնական գաղափարն էր շրջապատող բնության հետ ներդաշնակության հասնելը: Օրինակ՝ հատակից մինչև առաստաղ պատուհանները հնարավորություն են տալիս միաձուլվել անտառի հետ, նույնիսկ եթե տան ներսում եք։

Զբաղված եք սուրճ պատրաստելով, հեռուստացույց դիտելով կամ ընկերների հետ ընթրիք վայելելով և զգում եք բնության ներկայությունը։ Այն ներխուժում է Ձեր միտք և տուն։ Մի՞թե հրաշալի չէ։

Շենքի կառուցման մեջ օգտագործված մետաղը, իրապես, ողջամիտ ընտրություն է: Մենք մետաղը վերցնում ենք Երկիր մոլորակից։ Այն պարունակում է բնական էներգիա:

Անսովոր է, այնպես չէ՞։ Այս տունը Երկրի վրա գոյություն ունեցող հավիտենական բնության ծնունդն է՝ մեկտեղված մարդկության կողմից մշակված արդյունաբերական միտումներով:

  • Ճարտարապետություն

Այլ նախագծեր

Black and Tan

Modern Symmetry

WAYSIDE HOUSE