Պահպանելով FA Convention-ի ավանդույթը՝ «Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» խորագրով այս միջոցառումը տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 14-ին, Մարիոթ Երևան հյուրանոցում։ Այս ամենամյա միջոցառման գլխավոր նպատակն է Հայաստանը դարձնել ինտերիեր դիզայնի և ճարտարապետության բնօրրաններից մեկը։
FA Convention 23-ի շրջանակներում, որպես խոսնակ ելույթ ունենալու համար Հայաստան էին ժամանել նաև համաշխարհային մասնագետներ՝ «Дневники дизайнера» (հայ․՝«Դիզայների օրագիրը») բլոգի հեղինակ Միխայիլ Շապոշնիկովը, Zrobim Architects-ի համահիմնադիրներ Անդրյուս Բեզդարը և Ալեքսեյ Կառաբլյովը և մոլդովական Line Architects-ի տնօրեն, Դմիտրի Պետրովը։ Հայաստանյան արվեստանոցները ևս ունեցան իրենց ուրույն տեղը համաժողովում։ Futuris Architects-ից զատ ելույթ ունեցան նաև հայկական Storaket Architects-ի համահիմնադիրներ Մերուժան Մինասյանը և Նարբե Բեդրոսյանը, և Archangel Architects-ի համահիմնադիր Արտակ Կնյազյանը։
Այս հետաքրքիր ճանապարհին մեզ աջակից եղան մի շարք հետաքրքիր կազմակերպություններ, ում հետ վստահ ենք դեռ երկար տարիների համագործակցություն է սպասվում։
«FA Convention 23»-ի իրականացման գլխավոր հովանավորներն էին Bomond՝ սալիկների և սանիտարական կերամիկայի մասնագիտացված խանութ-սրահը, Berg Construction՝ շինարարությամբ և ներքին հարդարմամբ զբաղվող ընկերությունը, Ador Factory՝ պրեմիում և լյուքս դասի մուտքի ինչպես նաև միջսենյակային դռներ արտադրող ընկերությունը։
Հովանավոր են հանդիսացել նաև Madera, Wall Deco, Comodo, Valan Prof, Decca, Green Tec, Mood Decor ընկերությունները։ Միջոցառման իրականացմանն աջակցել են նաև Coffee House-ը և Zeel Project-ը։